«Շուշիում ես ոչ մի հնարավորություն չեմ ունեցել, բացի ոգի տալուց»․ Սեյրան Օհանյան


Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին մասնակցել է նաև Սեյրան Օհանյանը։ նա լրագրողների հետ կարճ զրույց է ունեցել և պատասխանել է հետաքրքրություն առաջացնող հարցերի։

Լրագրողի հարցին, թե Շուշիի հանձնման մեջ չի՞ տեսնում մեղքի իր բաժինը, Օհանյանը պատասխանել է, որ ինքը պաշտպանության ոլորտում որևիցե պաշտոն չի զբաղեցնում։ Նա մեկնել է Արցախ կամավորական սկզբունքներով և Արցախի նախագահին փորձել է աջակցել ինչով կարողացել է։

Սեյրան Օհանյանը նշել է՝ Արցախի տարբեր վայրերում է եղել, նաև Շուշիում։ Ընդգծել է, որ Շուշիի պաշտպանության համար ձևավորվող աշխարհազորի հարցում որոշակի աջակցություն է ցուցաբերել։ Այնտեղ իրավասու են միայն ռազմական գործիչները։

«Ես այնտեղ որևէ հնարավորություն չեմ ունեցել, բացի իհարկե, ոգի տալուց»։ Լրագրողը հիշեցրեց, որ պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ Օհանյանը ապահովում է Շուշիի պաշտպանությունը։

Նա ասաց, որ Արծրունը երևի նկատի է ունեցել աջակցելու, ոգևորելու գործոնը։ «Արծրունը շատ բան է ասել, հիմա բոլորին հավատա՞նք»։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: