«Շուշիի Մայր Տաճարը պետք է մնա հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր»․ Արա Այվազյան․ տեսանյութ


ՌԴ և ՀՀ արտգործնախարարների մասնակցությամբ ասուլիսին լրագրողը հարց է ուղղել Արա Այվազյանին։ Նշել է, որ Ադրբեջանի վանդալիզմի դրսևորումները անհաշիվ են։

Հիշեցրել է հայ եկեղեցու ոչնչացման և Ղազանչեցոցի արտաքին փոփոխության մասին։ Լրագրողը հարցրել է, թե ԱԳՆ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում վերոնշյալ խնդիրների շուրջ։ Այվազյանը պատասխանել է, որ համագործակցում են UNESCO-ի հետ և հույս է հայտնել, որ կհասնեն ձեռքբերումների։

Այնուհետև ասել է, որ պատմամշակութային ժառանգությունը մարդու իրավունքների վերաբերյալ է և ՄԱԿ-ի մարդու իրավունքների զեկուցողները անդրադարձ են կատարել և կոչ ուղղել Ադրբեջանին։

Վերջինս ականջալուր չի եղել կոչին ևցույց է տվել միջազգային կառույցների, հանրության և իրավունքի նորմերի հանդեպ արհամարհական վերաբերմունք։ «Շուշիի Մայր Տաճարը պետք է մնա հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր», — ավարտել է խոսքը նախարարը։

Հայ հանրությունը ողջունել է նախարարի պատասխանը և հորդորել դիվանագիտական սերտ կապերը մեծացնել։ Ասուլիսից հատվածը կարող եք դիտել ստորև․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!