Շուշան Պետրոսյանը կտրուկ նիհարել է. երգչուհու նոր ոճափոխությունը


Շուշան Պետրոսյանը նախկինի պես  մեծ ակտիվություն չի ցուցաբերում։ Նա նոր ստեղծագործություններով հանդես չի գալիս, քաղաքականությունից ավելի հեռու է պահում իրեն,  սակայն հակառակ այս ամենին՝ երգչուհին համացանցային տիրույթում մեծ ակտիվություն ունի։

Երգչուհին պարբերաբար հանրայնացնում է անձնական լուսանկարները, որտեղ անմիջապես նկատելի է, թե որքան է նիիհարել։

Եվ բացի քաշի նվազեցմանը, Շուշանը նաև ոճափոխության է ենթարկվել։ Նա այժմ ներկայանում է աֆրոհյուսքերով։ Ավելի վաղ երգչուհին կտրել էր վարսերը։

Նա հարցազրույցներից մեկում պատմել է, որ սխալմամբ վարսերի այլ գունավորում է ստացել և ավելի կարճ կտրվածք, քան ցանկացել է, սակայն դա ողբերգության չի վերածել, այլ համբերատար սպասել է դրանց երկարելուն։ Այժմ բավականաչափ երկար վարսերով է ներկայանում երգչուհին։ Վերջին հանրայնացված լուսանկարներում Շուշան Պետրոսյանը Արցախում է։

Նա լուսանկարներին կցել է․ «Արցախս, իմս…» գրառումը։ Շուշան Պետրոսյանի վերջին լուսանկարները կգտնեք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!