Շուշաննա Թովմասյանի ամուսինը խնջույքի ժամանակ հայտնեց, թե ով է լինելու որդու կնքահայրը․ մանրամասները տեսանյութում


Շատ հայ հայտնիներ կան, ովքեր մշտական բնակություն են հաստատել Ամերիկայում և դեռ կան հայտնիներ էլ, ովքեր դանդաղորեն համալրում են հայ ամերիկաբնակների շարքերը։

Նրանք բնակվում են հիմնականում Լոս Անջելեսում։ Բոլոր տոները, կյանքի կարևոր իրադարձությունները, ուրախությունը և տխրությունը նրանք կիսում են միասին, մեկ հարկի տակ։

Երեկ շատերին հայտնի Թագուհի Օհանյանը հանրայնացրել է մի տեսանյութ, որից հասկանալի է դառնում, որ օրերս Շուշաննա Թովմասյանը ԱՄՆ-ում մեկ հարկի տակ է հավաքել հայերին, որոնց հետ նշել է որդու՝ Միկայի մեկամյակը։

Տեսանյութում երևում է, որ դերասանուհու ամուսինը Թագուհի Օհանյանի որդուն՝ Ավոյին, հայտնում է, որ իրենց ընկերությունը ցանկանում է վերածել բարեկամության և այդ պատճառով ուզում է, որ վերջինս լինի որդու կնքահայրը։

Ի պատասխան առաջարկության՝ նրանք ջերմորեն գրկախառնվում են։ Տեսանյութին կից Թագուհին գրել է․ «Այսօրվա մեծ անակնկալը․․․ Մենք սիրում ենք քեզ Միկա»։ Տեսանյութը դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: