Շոկոլադով և ելակով տորթ առանց թխելու


Ամառային սուրճի սեղանը զարդարեք այս տորթով։ Այն պատրաստվում է արագ, համեղ է և պրակտիկ։ Եվ այսպես, անհրաժեշտ է՝

Թխվածքաբլիթներ — 250 գ

Կակաո — 50 գ

Կաթ — 50 մլ

Կարագ — 100 գ

Կրեմ՝

Շաքարավազ — 150 գ

Օսլա — 150 գ

Կաթ — 1,2 լ

Ելակ — 200 գ

Ջնարակ՝

Կաթ — 50 մլ

Սև շոկոլոադ — 150 գ

Բուսայուղ — 20 մլ

Թխվածքաբլիթները փշրել, միացնել կակաոն, կաթը և հալեցված կարագ, ցանկության դեպքում նաև պնդուկ հավելեք, լավ խառնեք և տեղափոխեք 24:24 չափի ձևամանի մեջ, գդալի օգնությամբ  սեղմել, հարթեցնել, ապա տեղափոխել սառնարան 20 ր։

Մինչ այդ կաթի մեջ լցնել շաքարավազն ու օսլան և խառնելով եփել՝ մինչ կրեմի պատրաստ լինելը։ Սառեցնել սենյակային ջերմաստիճանում, ապա միացնել կտրատած ելակը, խառնել, միախառնել խմորին, գդալով հարթեցնել, թողնել սառնարանում 30 ր։

Ջնարակի համար բաղադրամասերը միախառնել, 5 ր պահել կրակին և լցնել տորթի վրա, թողնել սառնարանում 10 ր և զարդարել ելակով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!