Շոկոլադե կեքսիկներ բաժակի մեջ՝ կարելի է մատուցել պաղպաղակով


Միասին պատրաստենք շոկոլադե կեքս հետևյալ ձևով, անպայման գրեք բաղադրատոմսը:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

— 200 գր. ալյուր

— 100 գր. շաքարավազ

— 5 հատ ձու

— 200 գր. շոկոլադ

— 200 գր. կարագ

— 1 պտղունց աղ

— 30 գր. կակաո

— 1 թեյի գդալ փխրեցուցիչ

Պատրաստման եղանակը՝

1. Գոլորշու վրա հալեցնել շոկոլադը:

2. Շաքարավազը, կարագը, աղը լավ հարել և մեկ առ մեկ ձվերը ավելացնել:

3. Ալյուրը, փխրեցուցիչը, կակաոն և հովացած շոկոլադը միասին խառնել: Ավելացնել ձվով զանգվածին: Լավ հարել:

4. Քանի որ այս կեկսերը մենք պատրաստվում ենք թխել բաժակների մեջ, պետք է բաժակների պատերին քսենք յուղ կամ ցանենք ալյուր:

5.Խմորը լցնել բաժակները 2/3 մասով, ոչ լիքը: Տաք ջեռոցում թխել 20 րոպե:

Երբ կեքսերը սառչեն, կարող եք դանակով պոկել բաժակից, կամ մատուցել հենց բաժակով:

Մատուցել պաղպաղակով կամ ցանկացած կոնֆիտյուրի հետ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!