Շոկի մեջ եմ… մարդիկ չար են… հղի Հասմիկ Խոջյանին բարկացրել են վատ մեկնաբանություններն իր մասին․ նա անուններ է հրապարակել․ տեսանյութ


Հասմիկ Խոջյանը, որ բավականին ակտիվ կենսակերպ է վարում, մշտապես շտպում է աշխատանքի, ինչպես նաև հասցնում է ակտիվություն պահպանել համացանցային տիրույթում։ Դերասանուհին հետևորդների հետ հաճախ է հարց ու պատասխան կազմակերպում և պահպանում ջերմ շփումներ նրանց հետ։

Վերջերս էլ Հասմիկը հայտնեց, որ սպասում  է իր առաջնեկին։ Այս առիթով շատ օգտատերեր ուրախացան և իրենց ուրախության մասին անկեղծորեն արտահայտվեցին մեկնաբանություններում, սակայն դերասանուհին չկարողացավ զերծ մնալ բացասական մեկնաբանություններից։

Եվ ահա Հասմիկ Խոջյանը անդրադարձել է վատ մեկնաբնաություններ գրողներին։ Նա շատ զայրացած և հիասթափված է եղել։

Հանրայնացված հոլովակում դերասանուհին հռետորական հարց է հնչեցրել՝ ինչո՞ւ են մարդիկ այսքան չար։ Դերասանուհին որոշել է, որ մի քանի բացասկան մեկնաբանության պետք է անդրադառնա՝ առանց ծածկելու անունները։

Եվ ահա մեկնաբանություններից մեկին Հասմիկը պատասխանել է, որ ինքը դերասանուհի է, սովորել է վեց տարի, ավարտել կարմիր դիպլոմով և այժմ սիրով զբաղվում է իր մասնագիտությամբ։ Մանրամասները տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: