Այսօր՝ մարտի հինգին, իր ծննդյան օրն է նշում դերասան Դավիթ Աղաջանյանը։ Դերասանն այնքան էլ ակտիվ չէ համացանցային հարթակներում, փոխարենը մեծ ակտիվություն է ապահովում նրա կինը՝ Աննա Դովլաթյանը։

Աննան հանրայնացնում է իրենց կյանքում տեղ գտած հետաքրքրական իրադարձությունները, որտեղ գրեթե միշտ կարելի է տեսնել նրանց մեկամյա դստերը՝ Կարինային։ Փոքրիկին հասցրել են սիրել նաև ամուսինների երկրպագուները։

Նրանք մշտապես սպասում են Կարինայի մասնակցությամ հրապարակումներին և ջերմությամբ են ընդունում այդ հրապարակումները։

Երգչուհին նաև ցույց է տալիս, թե ինչպես է անցնում իր աշխատանքային առօրյան։ Նա հաճախ է նշում, որ նոր աշխատանքն անասելի մեծ հաճույք է պատճառում իրեն։ Երգչուհին զբաղվում է ծաղիկների ձևավորման, դեկորային աշխատանքներով։

Այս անգամ Աննա Դովլաթյանը ներկայացրել է ամուսնու հետ համատեղ լուսանկարներ և այդ կերպ շնորհավորել Դավիթին։ Լուսանկարներին կից Աննան գրել է․ «Շնորհավոր ծնունդդ իմ լավագույն կես»։