Արդեն հայտնել էինք, որ ծնվել է դերասան Էդգար Իգիթյանի առաջնեկը։ Նա որդի է ունեցել։ Իր առաջին տպավորություններով նա արդեն խոսել է և պատմել, թե որքան երջանիկ է։

Ճիշտ է, այդ ժամանակ դեռ որդուն չէր տեսել, չէր հանդիպել նրա հետ, քանի որ համաճարակով պայմանավորված հիվանդանոցային կարգն այդպիսին է այսօր։ Էդգարն այասօր առավել քան երջանիկ է, քանի որ արդեն հանդիպել իր փոքրիկ հրաշքի հետ։

Նա սոցիալական իր հարթակներում հուզիչ և երջանկությամբ լեցուն կադրեր է հանրայնացրել, որտեղ տեսանելի է, թե ինչպես են դուրս գրում մորը և երախային։

Ներկաներն անչափ երջանիկ են։ Տեսանյութին կից դերասանը գրառում է կատարել, որտեղ խոսել է իր զգացողությունների և տպավորությունների մասին և սիրո խոստովանություն կատարել կնոջը։ Նա գրել է․ «Արժեր ապրել այս աննկարագրելի ակընթարթի համար….

Հարազատ հոտ, այս հոտը չեմ փոխի աշխարհում ոչ մի բանի հետ…Մեր մեծ սիրուց ծնված Լեոնս, Աստված օրհնի քո ծնունդը, տղես։ Շնորհակալ եմ քեզ սերս»։