«Շնորհակալ եմ Տեր Աստված, որ ինձ կյանք ես պարգևել»․ այսօր Անդրեի ծննդյան օրն է․ երգիչը ցույց է տվել, թե ինչպես է սկսել օրը․ տեսանյութ


Այսօր՝ հուլիսի ութին, սիրված երգիչ Անդրեն տոնում է իր ծննդյան օրը։ Երգիչն այս առիթով ջերմ հրապարակում է կատարել։ Նա հանրայնացրել է մի տեսանյութ, որտեղ ջերմ մթնոլորտում նշում է իր օրը։

Հոլովակին կից Անդրեն հուզիչ գրառում է կատարել․ «Շնորհակալ եմ Տեր Աստված, որ ինձ կյանք ես պարգևել։ Երջանիկ եմ, որ հաջող աստղի տակ եմ ես ծնվել։ Այսօր իմ օրն է»։

Ինչպես հայտնի է մեկ ամիս առաջ երգիչը վատառողջ էր։ Նա վիրահատության է ենթարկվել և լուրջ բուժում ստացել։ Այժմ էլ գտնվում է հետվիրահատական փուլում և շարունակում բուժումը։

Նա դժվարությամբ է քայլում և շարժվում է միայն ձեռնափայտի օգնությամբ։ Երգիչը, սակայն, չի ընկճվում և շարունակում է իր առօրյան։ Նա անգամ կարողանում  է գտնվել լողավազանում և վայլելել կյնաքը։

Երգիչը գրառումներում հաճախ է մոտիվացնում հետևորդներին և հորդորում չընկճվել ինչ էլ որ կպատահի կյանքում։ Անդրեի հանրայնացրած հոլովակն առաջարկում ենք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: