Շնորհակալ եմ նրան…Պոնչը Տոմայի հետ լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում կատարել


Պոնչի և Տոմայի հարաբերությունների մասին քննարկումները վաղուց են, սակայն դերասանները համառորեն այդ մասին չեն խոսում և որևէ արձագանք չեն տալիս։

Նրանց սիրավեպի մասին քննարկումները շարունակվում են․ ոմանք ուրախ են և կցանկանային նրանց մշտապես միասին տեսնել։ Վերջերս էլ ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, որ նրանք տուգանվել են մեկ միլիոն դրամի չափով՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար։

Համացանցային իր տիրույթում հին տարին ամփոփել է Տարոն Իսպիրյանը։ Նա Տոմայի հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել և կից հուզառատ գրառում կատարել։ Նա նշել է, որ տարին տխրելու, շնորհակալ լինելու, վայելելու, չհանձնվելու, պայքարելու, տեսնելու և հավատալու տարի էր։

Շնորհակալ է եղել իր կողքին կանգնած ընկերներին, իր հանդիսատեսին։ Դերասանը մեծ ակնկալիքներով է մուտք գործել նոր՝ 2023 թվական։

Դերասանն այս կերպ շնորհավորել է բոլորին՝ հատկապես իր հանդիսատեսին և բարին մաղթել։ Հրապարակման մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: