Արկադի Դումիկյանը բավականին մեծ ակտիվություն ունի համացանցային տիրույթում։ Նա հետևորդներին սիրով հաղորդակից է դարձնում իր կյանքի անցուդարձին, որոնք լինում են աշխատանքային, իսկ երբմեն էլ ընտանեկան ու ժամանցային։

Եվ ահա ռուսաստանաբնակ հայ երգիչը ուշագրավ կադրեր է ներկայացրել և ցույց տվել, թե ինչ շքեղ մեքենա է նվեր ստացել։ Թանկարժեք նվերը երգչին նվիրել է ընկերը։

Կադրերին կից Արկադի Դումիկյանը գրառում է կատարել և իր շնորհակալական խոսքն ուղղել ընկերոջը։ Նա մասնավորապես գրել է․ «Ահա այսպիսի շքեղ նվեր ստացա ընկերոջիցս․․․

Շնորհակալ եմ, եղբա՛յր։ Միշտ ցանկացել եմ այսպիսի վինտժային մեքենա ունենալ։ Ամենաշատը ընկերներիս մեջ գնահատում եմ այն, որ նրանք ցանկանում են, որ ես երջանիկ օրեր ունենամ։ Դա մեծ արժեք է։

Շնորհակալ եմ բոլորին, ով մասնակցություն է ունեցել անակնկալի կազմակերպման գործում»։ Կադրերը սիրով ներկայացնումենք նյութին կից և շնորհավորում երգչին նմնա շքեղ նվերի կապակցությամբ։