Շնորհակալություն հայր՝ դու այնպես սիրցիր մեզ, Քո միածին որդու կյանքը չխնայեցիր մեզ համար․․․Սիլվի Բարկովա


Տաղանդաշատ դերասանուհի Սիլվի Բարկովան հուզառատ գրառում է կատարել՝ զետեղելով տոնածառի մոտ կադր։ «Այսօր աշխարհի կեսը տոնում է Հիսուսի ծնունդը, մյուս կեսը կտոնի հունվարից հետո։ Շնորհավոր Սուրբ Զատիկ։

Շնորհակալություն հայր՝ դու այնպես սիրցիր մեզ, Քո միածին որդու կյանքը չխնայեցիր մեզ համար…Օգնիր մեզ հասկանալ մեր կարևորությունը և քո բարությունը՝ հասկանալու և շնորհակալ լինելու քո անծայրածիր և անշահախնդիր սերը։ Օգնիր մեզ, որպեսզի մենք էլ միմյանց սիրենք քո իմացած ու զգացած սիրով։

Օգնիր մեզ վերջապես դասեր քաղենք պատմության մեր սխալներից ու այլևս չկրկնենք։Ես հավատում եմ՝ այն, ինչ որ կատարվեց Հայաստանում, ոչ թե մեր ավարտն է, այլ ՍԿԻԶԲԸ։ Սկիզբը Քեզ հետ, քո օրենքներով երկրում։ Երկիր, որտեղ կա մի թագավոր և դա դու ես։

Հավատում եմ՝ մեր տղաները Քեզ մոտ են՝ լավագույն տեղում։Օգնիր՝ մենք էլ մխիթարվենք ու ուրախ և հավատքով շարունակենք ապրել, որ մի օր հանդիպենք նրանց։ Շնորհավոր Հիսուս ծնունդդ»,- նշել է նա։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!