«Շարունակեք, պարո′ն Թովմասյան»․ «Երևի տիկին»․ արձագանքեց կին պատգամավորը. Ռուբեն Ռուբինյանը ներողություն խնդրեց․ տեսանյութ


ԱԺ նիստերի դահլիճը վերջին շաբաթում վերածվել է վիճաբանությունների մի մեծ սրահի։ Նիստերը զուգակցվում են փոխադարձ վիրшվորնաքներով , վեճերով և անհանդnւրժողականությամբ։ Անդադար հայտարարվում է, որ նման կերպ աշխատաելն ուղղակի անհնարին է։

Սակայն որքան էլ զարմանալի հնչի, ԱԺ-ում նաև ծիծաղ կարող է հնչել։ Այսօրվա նիստին փոքրիկ շփոթմունք տեղի ունեցավ, որը կարծես մի քանի վայրկյանով հաճելիորեն կոտրեց ԱԺ-ում տիրող լարվածությունը։ Բանն այն է, որ ամբիոնի մոտ ելույթ էր ցանկանում ունենալ Թագուհի Թովմասյանը։

Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ելույթով հանդես կգա «պարոն Թովմասյանը»։ Կին պատգամավորն անմիջապես արձագանքեց և ժպիտով նշեց․ «Երևի տիկին»։

Փոքրիկ այս միջադեպը ստիպեց բոլորին գոնե ժպտալ։ Ռուբինյանն անմիջապես փորձեց շտկել իրեն և ներողություն խնդրեց շփոթմունքի համար և ուղղեց խոսքը։

Թովմասյանն իր հերթին հավելեց, որ հասկանում է շփոթմունքը, քանի որ դահլիճում ահռելի մեծ լարվածություն է տիրում։ Այս մասին կարճ տեսանյութը կարող եք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!