Վերջին օրերին համացանցում տարածված քննարկումները անմահացած հերոսների մայրերի մասին, մեծ աղմուկ է բարձրացրել։ Հանրության որոշ հատված ոչ մի բառ չխնայեց վատաբանելու ու ավելորդ անգամ ցավեցնելու համար մայրերին։

Նրանք մեղադրեցին նրանց ժպտալու, ուրախանալու, ասել է, թե ապրելու մեջ։ Անգամ վիրավորեցին Սիիլվա Հակոբյանին, ով ընդամենը ցանկացել է ուրախացնել և ժպիտներ պարգևել առանց այն էլ տխուր ու վշտում թաթախված մայրերին։ Մի խումբ մայրեր հաղորդում են ներկայացրել ոստիկանությունում։

Նրանք նշում են, որ կազմակերպված միջոցառումն ուներ մեկ նպատակ, այն է՝ միայնակ չզգան մայրերն իրենց, սակայն միջոցառումից հետո վիրավորանքների տեղատարափ է սկսվել նրանց նկատմամբ։

Ծնողներից մեկն ասաց, որ իրենց տղաները հանուն հայրենիքի են զոհվել՝ ի տարբերություն շատերի, ովքեր խուսափել են զինվորագրումից։

Այս մայրերը պետք է ապրեն, ժպտան ու ապրեցնեն։ Այս մասին առավել մանրամասն կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։