Շատ համեղ ու արագ պատրաստվող տորթ՝ խտացրած կաթով․ անպայման փորձեք


Խտացրած կաթով տորթը հեշտ և արագ է պատրաստվում՝ չպահանջելով ծախսատար բաղադրիչներ։ Շատ համեղ, նուրբ տորթ՝ ամառային ջերմ երեկոները հիշեցնող։ Իսկ հատապտղային միջուկի բույրն իսկական անտառային համ է տալիս տորթին։ Փափուկ, ախորժելի, բուրավետ այս տորթը պարզապես հալչում է բերանում։ Այն վայրկենապես անհետանում է մատուցամանից։

Պատրաստման եղանակը
Խորն ամանի միավորել խտացրած կաթը, աղը և հալեցրած կարագը, խառնել։ Մեջը լցնել երկու ձու, կրկին խառնել, ավելացնել ալյուրը, ու նորից խառնել։ Ավալացնել սոդան՝ քացախով մարած և խառնել։18-22 սմ տրամագծով կաղապարի մեջ թուղթ դնել, քսել կարագ ու վրան լցնել խմորը։ Թխել 150 աստիճանի ջեռոցում՝ 40 րոպե։

Միջուկը պատարաստելիս թարմ կամ սառեցրած մրգի վրա լցնել շաքարավազ և օսլա, խառնել և թողնել 15 րոպե, որ հյութը տա։ Դնել կրակին և եփել 3 րոպե՝ անդադար խառնելով։

Պատրաստի բիկսվիթը թողնել սառչի, կտրել վերևի մասը, ապա մնացածը թելով կիսել 3 մասի։ Կրեմի համար թթվասերին ավելացնել 2-3 ճաշի գդալ շաքարի փոշի և խառնել։ Բիսկվիթի շերտերի վրա քսել թթվասերային կրեմը, ապա միջուկը և հավաքել իրար վրա։ Կրեմ քսել տորթի վերևի մասին և կողքերին։ Բիսկվիթի՝ նախապես կտրած վերևի մասը մանրացնել և ցանել ողջ տորթի վրա։ Վրան կոնֆետներ շարել և թողնել 3 ժամ։

 


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!