Շատ համեղ և գեղեցիկ աղցան «Ծաղիկներ հարսնացուի համար»


Աղցան, որ կարելի է պատրաստել և՛ սովորական և՛ տոնական օրերին: Այն շատ համեղ է և գեղեցիկ, օգտագործվում են քիչ և մատչելի բաղադրիչներ: Պատրաստելու համար քիչ ժամանակ է պահանջվում: Փորձեք, համոզված ենք, որ այն շատ դուր կգա ձեզ և ձեր ընտանիքի անդամներին ու հյուրերին!!!

Բաղադրիչներ՝

հավի փափկամիս —  300 գ

սունկ — 300 գրամ

4 հատ ձու

1 հատ կարտոֆիլ

1 հատ սոխ

հալած պանրիկ — 2 հատ

մայոնեզ — 100 գրամ

սխտոր — 2 պճեղ

ձևավորման համար՝

սենդվիչի պանիր — 5 հատ

խաշած գազար -1 հատ

կանաչ սոխ

 

մարինադ սոխի համար՝

աղ — 0.5 թեյի գդալ

շաքարավազ  -1 թեյի գդալ

քացախ 9% — 1 ճաշի գդալ

եռման ջուր — 150 մլ

Աղցանի պատրաստման մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև բերված տեսանյութում՝

Բարի ախորժակ!


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!