Շատ համեղ աղցան յուրահատուկ սոուսով․ զարմացրեք հյուրերին


Աղցանները միշտ էլ զարդարում և լրացնում են ինչպես տոնական, այնպես էլ ամենօրյա մեր սեղանները։ Աղցաններն իրենց տեսակներով բազմազան են։

Այս անգամ ներկայացնում ենք ծովամթերքով մի աղցան, որը հավատացեք թե՛ իր տեսքով, թե՛ համային բարձր ու յուրատեսակ համային հատկանիշներով հաճելիորեն կզարմացնի ձեր հյուրերին, դե իսկ ընտանիքի անդամներն էլ և դուք սիրով կվայելեք այն։ Եվ այսպես, շատ համեղ աղցան յուրահատուկ սոուսով։

Անհրաժեշտ է՝

Պահածոյացված թունա ձուկ

Վարունգ

Դդմիկ

Գազար

Համեմ

Պարմեզան (ըստ ցանկության)

Քունջութ

Թանձրուկի համար՝

Կիտրոնի հյութ

Ձիթայուղ

Գետնանուշի կարագ

Օշարակ կամ մեղր

Աղ, սև պղպեղ և օրեգանո

Աղցանի հիմնական բաղադրիչները մանրացրեք բարակ տաշեղների կամ զոլերի տեքով,  իսկ պահածոյացված թունան քամիչի օգնությամբ  ջրքամեք և միացրեք մյուս բաղադարամասերին։ Միախառնեք և լցրեք թանձրուկն ու լավ խառնեք։ Թանձրուկի պատրաստման համար միմյանց միացրեք նախատեսված բոլոր բաղադրիչները, լավ խառնեք  և լցրեք աղցանի վրա։

Բաղադրիչների քանակը՝ ըստ ձեր ցանկության։ Բաղադրատոմսը պատկանում է Հեղնար Շալունցին։


Понравилась статья? Поделиться с друзьями: