Շան նման սատկելու ես… Մանո Գրիգորյանի և հետևորդի համացանցային մեկնաբանությունները․ տեսանյութ


Մանո և Սարգիս Գրիգորյանները հայկական շոուբիզնեսի ամենքննադատված հայտնիներից են։ Նրանք ենթարկվեցին քննադատության հատկապես այն ժամաակ, երբ զույգը որոշեց հեռանալ Հայասատանից և հաստատվեց Ամերիկայում։

Նրանք գործունեույթունը սկսեցին ծավալել ԱՄՆ-ում։ Մանոն հիմնել է պարային դպրոց, իսկ Սարգիսը մերթընդմերթ մասնակցում է նկարահանումների, ինչպես նաև ամուսիններով կազմակերպում և վարում են միջոցառումներ։

Զույգը համացանցային տիրույթում ակտիվ է։ Նրանք հանրայնացնում են իրենց ընտանեկան առօրյան, հանգիստը, ժամանցը և աշխատանքային գործունեությունը։

Նրանց երբեմն քննադատում և տհաճ մեկնաբանություններ են գրում նաև հիմա, երբ արդեն մի քանի տարի է, ինչ նրանք բնակվում են օվկիանոսից այն կողմ։ Եվ ահա Մանոն ցույց  է տվել մի մեկնաբանություն, որտեղ օգտատերը նրան գրել է, որ շան նման սատկելու է։

Ի պատասխան այս մեկնաբանությանը՝ Մանոն գրել է․ «Իրոք դիմանալու չի, վա՞տ ես, Նարինե․․․»։ Մանոյի հրապարակումն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: