Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ախր լավ սենց «ֆիլմեր» նկարողը կամ նախաձեռնողը կամ ում ուղեղում փայլատակել ա նման ֆիլմ իրականացնելու գաղափարը ,մտնու՞մ նայումա ,որ 1000 հոգի քաղաքացին միևնույննա չի խափվում նման ֆիլմերից և 1000ից հետո հանդիպած 1ֆեյք , փողով պրոֆիլը, ինչ որ հիմար բաներա գրում :
Դուք մանիտորինգ չե՞ք անում :
Բայց ապրեք, շատ չոր կողն եք է, սենց որ գնա….
լավ ասենք վերցրեցիք իշխանությունը , ի՞նչ եք անելու:
Թազուց վարի եք տալու սաղ , էլի 2 հարգանի շենքերի դեմը կոպեկներով թույլտվություն եք տալու ,որ մի հատ զզվելի բարձր նորակառույց սարքվի:
Վարորդական իրավունքը 80.000 առնվի:
ճանապարհերը սարքելու գումար բյուջեյից դուրս գրվի , բայց ճամփեքը տենց էլ քանդած մնա:
Ինչ որ մեկի քրոջ կամ քավորի տղեքը իջնեն քաղաք ում ուզեն տփեն , բերետետավորներն էլ իրանց միանան:
Կարմիրի տակ մի հատ պոռճ լակոտ անցնի , ոստիկանը կանգնացնի , ոստիկանի վրա գոռա ,ոստիկանը չեստ տա գնա:
Մեկի քրտինքով հաց վաստակելու ստեղծած «օբյեկտ»ը , ինչ որ մեկը գնա խլի: Մեր տատեր պապերի հասանելիք թոշակին հատկացված գումարները տեսնենք դաունթաունում որպես շենք:
Մեկը մի քիչ Ձեր սրտով չպահի , ախռանիկները էնքան ծեծեն մեռնի:
Ինչ որ կառույցների ու շինությունների թույլտվությունները կոռուպցիոն ճանապարհով ստանան ու Երեվան քաղաքի մաման լացացնեն:
Լուրջ մասնագիտական պաշտոնները զբաղեցնեն անգրագետ բարեկամները:
Մեր փողերով սիրածներ պահեք:
Ոչ մեկ չկարանա էն բիզնեսն անի ,որը Ձեզ խանգարումա : Իրար քավոր սանիկով, սաղ փողերը երկրի վերցնեք , նենց քեֆ անեք , որ ժողովուդը էդ քեֆից հետո մի տարի սոված մեռնի: մի հատ սիգնալի համար էնքան տփեք մարդուն, որ տանեն վերակենդանացման բաժին:
զինվորին հատկացված փողերը ուտեք պետությունն ինչ ունի կոպեկներով ծախեք էդ փողերն էլ ուտեք: մեծ թագավորություններում ապրեք Ձեր ընգերներով ,ընտանիքներով, սանիկներով , իսկ 8 հոգանոց ընտանիքը մի հատ դոմիկում սովից մեռնի:
իրարից հարկ չվերցնեք,բայց հացի բուտկին էնքան քամեք փակվի:
սովորածին տեղ չտաք, ձեր աֆերիստ ,բիջ բարեկամին գործի ընդունեք:
զինվորը առանց փանփուշտ ու առանց բածինկա կռվի տանկերի դեմ , դուք չալաղաջները բերաններդ 6,8- ի տակ փորերներդ ռեստորանում տանեք էս կոմ էն կոմ:
ով էլ հանկար ձեր դեմ դուրս գա փողոց ոստիկկաներին ասեք .«իէ արա հլը էս ոչխարների դուխին նայի , սրանք տեղը չեն բերում , հլը գռցրեք թո սրանից հետո պուտտ չանեն»:
….ու սենց մինչև լույս կթվարկեմ , ախր սա գիտենք ,տեսել ենք,վախեցել ենք երեևի, ձեն չենք հանել , բայց ՏԵՍԵԼ ԵՆՔ…
իսկականի՞ց գաք ,ավելի
դաժան ,ժողովրդից վրեժ լուծելով ,որ հեղափոխություն արեց , դնեք նորից հալածեք, լուրջ էդ ե՞ք ուզում, արտագաղթը 2 անգամ շատանա , սաղ փախնեն:
հավատս չի գալիս երդվում եմ… լուրջ չի գալիս ,որ դրա համար կարողա ինչ որ մարդիկ սենց պայքարի։