Նրբահամ ու հեշտ ստացվող թխվածքաբլիթներ՝ հետաքրքիր միջուկով


Հետաքրքիր մարմելադային միջուկով այս նրբահամ թխուկների ստացման համար հարկավոր է.

Նախ իրար ենք միավորում մեր մթերային ցուցակի բոլոր հեղուկ բաղադրիչները, միասեռության բերում: Հետո ալրային հավելումով ստանում ենք անհրաժեշտ խմորային մասսան: Այս մասսան բավականին յուղոտ է ու հեշտ կառավարելի:

Ամբողջ խմորային զանգվածից փոքրիկ գնդիկներ ենք ստանում: Գնդիկների մեծությունը ցանկալի է համարժեք լինի ծիրանի մեծության:

Յուրաքանչյուր գնդիկ ձեռքով տրորելով վերածում ենք հինգ միլիմետրանոց հաստության շերտերի, մեջտեղում դնում խանութից գնված կամ սեփական ձեռքերով պատրաստված մարմելադային կտորներ:

Հետո խմորի մի եզրից բերում, փակում ենք մարմելադային միջուկը՝ տալով կիսալուսնի կամ կիսաշրջանի ձև:

Սննդային պատառաքաղի ատամներով յուրաքանչյուր կիսաշրջանաձև խմորային զանգվածի եզրային մասը սեղմում ենք: Այդպիով համ նախշեր ենք անում, համ ամրացնում խմորային պատրաստուկը:

Ստվարաթղթով պատված տարայի մեջ դասավորում ենք մեր պատրաստուկները և թխում մոտ տասը կամ տասնհիգ րոպե: Ավելի համեղ է թխուկները համտեսել շաքարափոշով փատելուց հետո:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!