Դժվար գտնվի մեկը, ով անտարբեր կգտնվի նրբաբլիթների նկատմամբ։ Նուրբ, բարակ և անչափ համեղ բլիթները կգերեն բոլորին և կզարդարեն ցանկացած սեղան։

Դրանք հարմար են նախաճաշին, ճաշին և ընթրիքին։ Նրբաբլիթների հետ հարմար է ցանկացած միջուկ, որն է՛լ ավելի կհամեղացնի խմորային այս անչափ նուրբ շերտերը։ Այս նյութում ցանկանում ենք ներկայացնել նրբաբլիթների լավագույն տարբերակներից մեկը։ Պատրաստեք և վայելեք։

Անհրաժեշտ է՝
Կաթ — 0,5 լ
Հավկիթ — 2 հ․
Աղ — 0,5 թ․գ․
Շաքարավազ — 1 ճ․գ․
Վանիլային շաքարավազ — 1 փաթեթ
Ալյուր — 200 գ
Բուսայուղ — 2 ճ․գ․

Այս բաղադրատոմսով բլիթներն անչափ հեշտ ու արագ են ստացվում: Այն կհավանեն ընտանիքի ինչպես փոքրիկներն, այնպես էլ բոլոր մեծերը։ Պատրաստեք տարբեր միջուկներով և վայելեք ընտանիքով, հատկապես, երբ առաջիկայում Ամանորյա տոներն են և նրբաբլիթները հաստատ ավելորդ չեն լինի։

Իսկ պատրաստման մանրամասները ներկայացված են վարը կցված տեսանյութում։ Այն կհիացնի ձեզ իր նրբությամբ ու կդառնա ձեր սեղանի անբաժան ուտեստներից մեկը։ Բարի ախորժակ։