«Նրա վերջին 2 օրերի մտքի և բանականության «ստրիպտիզը» իր  վերջին քայլերն են դեպի EXIT»․ Նաիրա Զոհրաբյան


Նաիրա Զոհրաբյանը համացանցային իր տիրույթում Նիկոլ Փաշինյանի համայնքային հանդիպումներից և ելույթներից անմիջապես հետո, անդադարձ է կատարել նրա կողմից հնչած հայտաարություններին։

Նա գրառում է կատարել, որտեղ նշել է, որ Փաշինյանը դեպի հետ է քայլում, վերջին «աբդեյթներից» հասկացել է, որ պարտությունից պետք է հպարտանալ (Զոհրաբյանը հեգնել է)։

Պատգամավորը Փաշինյանի վերջին օրերի ելույթներից տպավորություն ունի, որ վերջինս ամեն բան անում է դեպի ջախջախում գնալու համար։ Զոհրաբյանը կարծիք է հայտնում, որ Փաշինյանի կառավարությունը շանսեր չունի վերածնվելու։

«Նա սրընթաց  գնում է դեպի EXIT»,- ընդգծում է Նաիրա Զոհրաբյանը։ Փաշինյանը մնացել է սեքնդ-հենդ մորքուրների հույսին։ Պատգամավորը նշում է, որ Փաշինյանն ինքն էլ շատ լավ հասկանում է, որ ընտրություններում պարտվելու է։

«Ու իմ տպավորությամբ, նրա վերջին երկու օրերի մտքի և բանականության «ստրիպտիզմը» իր  վերջին քայլերն են դեպի EXIT»,- ավարտել է գրառումը պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!