«Նրանք էլ ունեին որդիներ, սիրտս երեկվանից փշրված է, ներսումս դատարկ է, մեր երեխաները մեղավոր չեն․․․»․ Լիլիթ Մուրադյանն առաջին անգամ ցույց է տվել որդու դեմքը


Հեռուստահաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը համացանցային իր տիրույթում այսօր հանրայնացրել է որդու լուսանկարը։ Լիլիթը երկրորդ անգամ մայրացել է ամիսներ առաջ և լույս աշխարհ է բերել որդոի, ում անվանակոչել են Միքայել։ Հաղորդավարուհու առաջնեկը չքնաղ աղջնակ է։

Լիլիթն առաջին անգամ է հանրայնացրել որդու լուսանկարը, որտեղ երևում է փոքրիկի դեմքը։ Մինչ այդ նրա բոլոր հրապարակումներում որդու դեմքը ծածկված էր լինում։ Որդուն ցույց տալու համար Լիլիթը հատկանշական օր է ընտրել՝ Երեխաների պաշտպանության օրը։

Լուսանկարներին կցել է գրառում․ «Մենք միշտ մնալու ենք երեխա մեր ծնողի համար, մեր երեխաները միշտ կմնան երեխա մեզ համար, ես մայր եմ, ես ունեմ որդի։

Նրանք էլ ունեին որդիներ, սիրտս երեկվանից փշրված է, ներսումս դատարկ է, մեր երեխաները մեղավոր չեն, որ մենք եղանք թուլամորթ, պատասխանատու չեն մեր սխալների համար։

Աստված իմ  ամուր երկու ձեռքով պահիր մեր զավակներին, իսկ մեզ խոհեմություն տուր, որ աժանի լինենք տեսնել թե ինչպես են նրանք մեծանում»:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!