Նվեր Մնացականյանի հերթական ուշագրավ անդրադարձը հանրակրթության չափորոշիչների մասին է


Հանրակրթական նոր չափորոշիչները այս տարի աննախադեպ քննարկումներով ու կատերգորիկ մեկնաբանություններով ուղեկցվեցին: Այն, որ տեսակետների ու կարծիքների պակաս չկար, փաստ է:

Այս հարցի շուրջ իր տեսակետն է հայտնել նաև Ն. Մնացականյանը: Նա քննադատաբար է մոտենում այն բոլոր անձանց, ովքեր իրենց գործունեությամբ նածորդ տարիներին կեղծել են դասագրքերում փաստական տվյալները, իսկ այժմ ամենից բարձրն են բղավում ազգապահպանության մասին:

Սեփական փորձի հիման վրա դատողություններ կառուցելով՝ վերլուծաբանը նշում է, որ դպրոցական տարիներին թաքուն է ծանոթացել արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններին, ուստի հորդորում է չխոչընդոտել ժամանակակից դպրոցականին մտնել գրականության հարուստ աշխարհ:

Վերլուծաբանն առավելաբար չի ընդունում, որ քննադատություններում շարունակաբար շահարկվում է մեծն Նարեկացու անունը: Վերահաստատելով այն փաստը, որ աստվածաշնչյան կարևորություն ունեցող Նարեկացու գործը դեռ երկար շարունակելու է ապրել՝ Ն. Մնացականյանը հորդորում է հեռու մնալ նրա համբավը շահարկելու գայթակղությունից:

Լրագրողի ուշագրավ դիտարկումներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ստորև բերված տեսանյութում:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!