Նուրբ եւ բերանում հալվող կեքսեր


Այնքան համեղ է, որ ջեռոցից  հանում եմ եւ անմիջապես վերջանում է։

Բաղադրիչները՝

կաթնաշոռ  200 գրամ

թթվասեր 2 ճաշի գդալ

ձու 2 հատ

հալեցրած կարագ 2 ճաշի գդալ

ալյուր 1 բաժակ

շաքարավազ 1 բաժակ

սոդա ½ թեյի գդալ

աղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Վերցնել 200 գրամ կաթնաշոռը՝ ավելացնել 2 հատ ձու, 2 ճաշի գդալ թթվասեր։

Այնուհետեւ, 2 ճաշի գդալ հալեցված կարագ, մի բաժակ ալյուր, և մի բաժակ շաքարավազ։ Խառնել ավելացնել ½ թեյի գդալ հանգեցրած սոդա, մի պտղունձ աղ։ Լավ խառնել լցնել ֆորմաների մեջ։

Թխել ջեռոցում 180 աստիճանով

Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!