Դեռևս 90-ականներից հայտնի երգչուհի Օլգա Այվազյանը թեև այսօր էկրաններին, միջոցառումմներին չի երևում, սակայն հանդիսատեսը նրան հիշում է և ուրախ կինի կրկին տեսնել բեմում նոր կատարումներով։

Օլգան թեև պասիվ աշխատանքային պրոցեսում է, բայց փոխարենը ակտիվ է համացանցային տիրույթում։ Երգչուհին այժմ զբաղվում է երեխաների խնամքով և դաստիարակությամբ ու համացանցային տիրույթում պատմում իր առօրյայի, ժամանցի և հանգստի մասին։

Ինչպես գիտեն շատերը՝ երգչուհու կյանքում վերջին տարիները դժվարություններով և դժբախտություններով է եղել։ Օլգան կորցրել էր մայրիկին, ապա հայրիկին։ Այս անգամ երգչուհին կրկին հայտնել է ընտանեկան ծանր կորստի մասին։

Կյանքից հեռացել է նրա ամուսնու մայրը։ Օլգա Այվազյանը հանրայնացրել է սկեսուրի լուսանկարը և կից հուզիչ գրառում կատարւել։ Նա գրել է․ «Իմ Ռոբուլի ու Մոնուլի բաբուլ, կկարոտենք քեզ»։

Ցավակցում ենք երգչուհու ընտանիքին։ Վարը կցված տեսանյութում առաջարկում ենք երգչուհու կյանքից որոշակի մանրամսներ։