Նոր գործընթաց է սկսվել, որի արդյունքում պետք է սպասել բոլոր գերիների վերադարձին․ Նիկոլ Փաշինյան


Այսօր Նիկոլ Փաշինյանը նախընտրական արշավն անցկացրել է Կոտայքի մարզում։ Կանգառ կատարելով մի շարք քաղաքներով՝ ջերմ հանդիպումներ է ունեցել ժողովրդի հետ։

Աբովյան քաղաքում աբովյանցիների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատարը աննախադեպ հայտարարություն է կատարել՝ ասել է, որ 15 գերիների վերադարձը շատ ուրախալի փաստ է, բայց դա իրադարձություն չէ, այլ մի նոր գործընթաց, որի հետևանքով հայրեիք են վերադառնալու Ադրբեջանում գտնվող բոլոր գերիները։

Ըստ Փաշինյանի՝ 15 հայորդիների տունդարձը ոչ թե իրադարձություն է, այլ նոր գործընթաց, որի ավարտին հարյուրավոր ընտանիքների տան լույսեր կվառվեն և հարյուրավոր մայրերի աչքեր ուրախության արցունքներով կլցվի։

Այնուհետև շտապել է հավելել՝ յուրաքանչյուր գործընթաց կատարվելու է ժողովրդի հետ միասին։ Գերիների թեման, թերևս, շարունակում է մնալ երկրի ամենագլխավոր, ամենանուրբ և խոցելի թեման։

Հիշեցնենք՝ երեկ ի ուրախություն ողջ հայության, վերադարձան տասնհինգ գերիներ՝ ԱՄՆ-ի և Վրաստանի միջնորդությամբ։ Տասնհինգ ընտանիքներ ապրեցին ուրախության ու երջանկության բերկրանքը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!