Նոր գերեվարումների հետ կապված ի՞նչ տեղեկություններ ունի Մոնախը


Արթուր Եպիսկոպոսյանը, ով հանրությանն առավել հայտնի է Մոնախ անվանումով, համացանցային իր տիրույթի ուղիղ եթերում հաճախ սուր քննադատական եթերներով է հանդես գալիս։

Այս անգամ Արթուր Եպիսկոպոսյանը իր հերթական եթերն է հեռարձակել և սահմանային իրավիճակից մանրամասներ է հայտնել ու խնդրել տարածել  տեսանյութը։ Խոսել է մասնավորապես գերիների վերաբերյալ։

Նա հայտարարել է, որ տեղեկություններ ունի գերեվարումների վերաբերյալ, որն էլ ՊՆ-ն դեռ չի հաստատել։ Ապա հայտնել է,  իր խոսքով՝ ավելի վատ նորություն, այն է՝ Վարդենիսում հատուկ բրիգադի նշանակության խմբերին իջեցրել են։ Օգտատերը բազմաթիվ հետևորդներ ունի։

Տեղեկությունը հայտնելուց հետո Արթուրը դիմելով   իշխանություններին՝ ասել է, որ նրանք լավ գիտեն իր տեղեկացված լինելու փաստը։

Նաև նշել է, որ վեց հոգու գերեվարման մեղքը ցանկանում են բարդել հրամանատարներից մեկի վրա՝ անտեսելով իրական մեղավորներին, իսկ մեղավորներ, այն էլ՝ իրական, Մոնախի պնդմամբ՝ կան։ Տեսանյութը ներկայացնում ենք կից նյութին։


Понравилась статья? Поделиться с друзьями: