Հայտնի է, որ Հրանտ Թոխատյանը վերջին տարիներին աշխատանքային գործունեությունից զատ ակտիվ քաղաքական գործընթացներում է։

Նա իր հարցազույցներում մշտապես անդրադառնում է քաղաքականությանը և հայտնում իր դիրքորոշումը։ Դերասանը հայրենիքի ճակատագրի վերաբերյալ մտահոգություն է հայտնում և բազմիցս նշել է, որ խիստ անհանգիստ է։

Նա շարունակ կոչ է անում հայրենակիցներին համախմբվել, պայքարել վերջապես տեր կանգնել երկրին։ Դերասանը մի առիթով նշել է, որ իր մտահոգությունները սկսվել են դեռևս 2016 թվականից՝ քառօրյայից հետո։

Նա կարծում է, որ երկրում ոչինչ էլ չի փոխվի, մինչև չլինի երկրի մասին իսկապես մտահոգված իշխանություն։ Հրանտ Թոխատյանն առաջարկում է նոր մտածողություն, նոր մոտեցում։

Նա հիշում է, որ հեղափոխությունից հետո ժպիտ եկավ քաղաքի վրա, սակայն կրկին սկսել ենք չսիրել միմյանց և ընկղմվել գորշության մեջ, որը պետք է վանել մեզանից։ Դերասանի կարծիքը երկրի ներկայիս վիճակի մասին առաջարկում ենք լսել վարը։