Նոյեմբեր ամսին ոտաբոբիկ խաղող ճզմելը պատկերացնո՞ւմ եք ինչ է․․․


Երիտասարդ և բոլոր մանուկների կողմից սիված երգչուհի Նանուլը օրեր առաջ նոր, հայրենասիրական ստեղծագործություն էր ներկայացրել։ Երգն իսկապես գեղեցիկ է ստացվել։

Տեսահոլովակը նույնպես գեղեցիկ է և աչք շոյող։ Հայկանությունը և հինը խառնված նորին ուշագրավ պատկերներ է ստեղծել։ Նոր ստեղծագործությունը երգչուհին վերնագրել է՝ Սիրտս քոնն է, Հայաստա՛ն։ Նանուլը որոշել է տեսահոլովակի նկարահանումներից մանրամասներ ներկայացնել։

Եվ ահա երգչուհին հայտնում է, որ նկարահնումների ժամանակ բավականի դժվարին հատվածներ են ունեցել։ Օրինակ՝ ամենաբարդը եղել է խաղող ճզմելու պրոցեսը։

Եղանակը բավականին ցուրտ է եղել, և նրանք ոտաբոբիկ ճզմում էին խաղողը։ Իսկ մեկ այլ տեսարանում, որտեղ երգչուհին սպիտակ և բավականին բարակ հագուստով է, նկարահանվել է կեսգիշերին և կրկին բավականին ցուրտ եղանակային պայմաններում։

«Մի խոսքով այս տեսահոլովակիս նկարահանումները շատ էքստրեմալ պայմաններում էր»,- գրել է Նանուլը։ Լուսանկրաները սիրով ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!