Ննջեք խաղաղությամբ ու սպասեք մեզ… Արեմն Աշոտյնաի հուզիչ գրառումն ու արխիվային հրապարակումը


Ինչպես արդեն տեղեկացրել էինք ավել վաղ՝ կյանքից հեռացել է Գալուստ Սահակյանը։ Նրա մահը վշտակցում էին կուսակից ըկերները, գործընկերները։

Արմեն Աշոտյանը, ով Գալուստ Սահակյանին համարում է իր ավագ ընկերը, նրա մահվան կապակցությամբ մի հուզիչ գրառում է կատարել և հանրայնացրել նրա հետ համատեղ արխիվային լուսանկար։ Լուսանկարում Արմեն Աշոտյանը իր երկու ավագ ընկերների հետ է, ովքեր երկուսն էլ լքել են այս աշխարհը։ Լուսակարին կից Աշոտյանը գրել է, որ երկուսին էլ շատ է սիրում և երկուսից էլ մշտապես սովորել է։

«Գրիգորիչս ու Վահանը արտաքուստ շատ տարբեր էին, բայց իրար լրացնող: Սահակյանի օլիմպիական հանգստությունը ու Հովհաննիսյանի բոհեմային էներգետիկան, առաջինի բացառիկ հայախոսությունն ու երկրորդի մոդայիկ տերմինասիրությունը, Գրիգորիչի ֆլեգմատիկ եւ Վահանի սանգվինիկ արտաքին պատյանների ներքո սակայն երկուսն էլ Մարդ էին, Տղամարդ էին ու Հայ։

Երբ Վահանը գնաց, Գրիգորիչն իր մասին խոսելիս ամեն անգամ չէր թաքցնում կարոտն ու ջերմությունը։

Երեկ գնաց ինքը, Գալուստ Սահակյանը, ու իր նկատմամբ կարոտը, երախտապարտությունն ու սերը այլեւս դառնալու են իմ կյանքի անբաժան ֆանտոմային ցավերը։ Ննջեք խաղաղությամբ ու սպասեք մեզ…»,- դրել է Արմեն Աշոտյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: