«Նմա՞ն են»․ Հրաչ Մուրադյանը մերկ արձանը նմանեցրել է կնոջը. զվարճալի տեսանյութ


Հրաչ Մուրադյանը շարունակում է ակտիվություն պահպանել համացանցային տիրույթում և ներկայացնել զվարճալի դրվագներ։ Հայտնի հաղորդավարը միայն վերջերս է սկսել ընտանեկան հրապարակումներ կատարել։

Հրաչ Մուրադյանի հրապարակումները հիմնականում հումորային բնույթի են, որտեղ մասնակցություն է ունենում նաև նրա կինը՝ Անաշեն։ Զույգը ամիսներ առաջ երեխա է ունեցել, ում անվանակոչել է Միա։ Փոքրիկն արդեն մի քանի ամսական է և որոշակի չափով մասնակցություն է ունենում հայրիկի և մայրիկի հրապարակումներում։

Այս անգամ Հրաչը կադրեր է հանրայնացրել, որտեղ ընտանիքը զբոսնում է և Լոս Անջելեսի այգիներից մեկում նրանք հանդիպել են մի մերկ արձանի, որին Հրաչը նմանեցրել է կնոջը՝ Անաշեին։

Անաշեն մի լավ ծիծաղել է և լուսանկարվել արձանի հետ՝ անմահացնելով պահը։ Այդ կադրերին կից Հրաչը գրել է. «Նմա՞ն են»։

Հետևորդներին այսօրինակ նմանակումն անչափ զվարճացրել է։ Տեսանյութը ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!