«Նկարում եղբայրներս են. թեև շատ բաների միջով անցան, սակայն ողջ–առողջ հասան մեզ.» մի նկարի անչափ հուզիչ պատմություն


Դեռևս պատերազմի օրերին համացանցում մեծ տարածում և արձագանք գտավ երկու զինվորականների լուսանկար, որտեղ տղաների դեմքին կար պшտերшզմի ողջ ծանրության արտահայտությունն ու փոշին:

Լրագրող Լիզա Ճաղարյանը որոշել էր իր ընկերների Նոր տարին շնորհավորել հենց այդ լուսանկարով: Նա գրել էր. «Չգիտեմ, թե ինչու, ոնց եղավ, որ բազմաթիվ հուզիչ ու uպшնիչ լուսանկարների շարքում հենց սա դարձավ ինձ համար այս դժոխային պատերազմի խորհրդանիշը։

Գուցե բոլորիս հետապնդող «էս ի՞նչ արեցիք, էս ի՞նչ եք անում» հարցը ցավագին խոսո՞ւն է էս էրեխեքի աչքերի մեջ։ Գուցե հենց իրենց մեջ եմ տեսնում խաղաղության կարոտը, որ ռшզմшշունչ պաթոսի տակ խեղդվում էր պшտերшզմի օրերին ու շարունակում է ընդհատ–ընդհատ շնչել մինչ օրս։

Գուցե մեղքի զգացո՞ւմն է տանջում ինձ, որ լուսանկարը տարածվեց Ֆեյսբուքում, բայց ոչ ոք չասաց` ովքեր են էս էրեխեքը, ոչ մեկս չգիտենք` որտեղ են հիմա, ինչ են անում, լողացա՞ն արդյոք, թոթափեցի՞ն պшտերшզմի փոշին իրենց վրայից, գրկեցի՞ն իրենց մայրերին։

Ինչքան բան կա, որ դեռ չգիտենք: Անորոշության էս ինչ զшրհուրելի բեռով ենք հրաժեշտ տալիս մшրդшկեր 2020–ին։ Լավատեսության էս ինչ ահավոր սով է հառնած 2021–ի շեմին։ Մեռնեմ ձեր կյանքին, էրեխեքս։ Հավատում եմ, որ 2021–ին կտեսնեմ ձեր նոր լուսանկարը` ժպտերես, մաքրությունից փայլող, լուսավոր դեմքերով։ 2021 թվական, ՄԱՐԴ եղիր»:

Այս հրապարակմանը բավականին ուշագրավ արձագանք է եղել: Այսօր Լիզա Ճաղարյանը գրել է. «Այսպիսի ԼՈՒՅՍ բովանդակությամբ նամակ ստացա մի անուշիկ աղջկանից. «Նկարում եղբայրներս են. թեև շատ բաների միջով անցան, սակայն ողջ–առողջ հասան մեզ»։

Աչքը ճամփին բոլորին–բոլորին այսպիսի ավետիսներ եմ մաղթում»: Հետո նամակագիրն ավելի է մանրամասնել՝ գրելով. «Մանկության ընկերներ են Աշոտն ու Լութոն (Լյուդվիգը)։ Ձախինը` Աշո՛տն է ավետաբերիս եղբայրը, բայց իմ համար երկուսն էլ եղբայր են»:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!