Արուսիկ Տիգրանյանը որոշել է մասնագիտական դադար վերցնել։ Այն կտևի կես տարի։ Հաղորդավարուհին անկեղծացել է, որ եղել է ժամանակ, երբ չսիրած գործով է զբաղվել գումար վաստակելու կամ ուղղակի որպեսզի պարապ չմնա և այլն։

Այժմ որոշել է հարգանք ցուցաբերել իր սիրած մասնագիտության նկատմամբ և դադար առնել ինքնակրթվելու և ավելի լավը դառնալու համար։ Արուսիկը գրել է․ «Շատ անկեղծ գրառումների շարքից․ որոշել եմ դադար վերցնել մասնագիտությունիցս, որի համար խելագարվում եմ։ Ուր ասես ընդունվեցի աշխատանքի ու չեմ փոշմանել․ ամեն օրս ինձ նոր բան ա սովորացրել։

Փինկ թիվին իմ անսահման սիրո արդյունքն էր, ու իրան նվիրվել էի ավելի շատ, քան նոր սիրահարված մարդիկ են նվիրվում սիրելիներին։

«Լավ երեկո»-ն իմ մասնագիտական պիկն էր, ամեն ռեպորտաժս նոր մարտահրավեր ա եղել իմ համար, երևի քչերը կպատկերացնեն, բայց շատ նկարահանումներ սարսափելի ծանր, երբեմն արցունքներով և ներվերով լի են եղել։

Առաջիկա ամիսներին ինձ կնվիրեմ իմ սիրած բաներին՝ ինստագրամ, համով ուտելիքներ, ճամփորդություն ու սիրելի մարդիկ, ավելի շատ կզբաղվեմ վլոգերով ու հոգեբանությամբ։ Եթե հանկարծ հայտնվեմ էկրաններին, ուրեմն էնքան աննախադեպ մի պրոեկտ կլինի դա, որը արժանի կլինի էս սաղ մտքերս քենսլ անելուն։

Ու, հա, ահավոր հպարտանում եմ ինձնով վերջին տարիներին էդքան վիզ դնելուս ու լիքը ձեռքբերումներիս համար։ Վստահ եմ, որ հանգիստս կօգնի հետո էլ ավելի թույն լրագրող ու դերասան լինելուս։ Է՞լ ով կա ինձ պես գերազանցիկ»: