Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում եղջերուների հետ անցկացրեց ժամանակը և կերակրեց նրանց․ տեսանյութ


ՀՀ վարչապետի ընտանիքը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում, իսկ արդյունքում քննադատվում, գովեստի արժանանում և այլն։  Աննա Հակոբյանը համացանցային իր տիրույթում երբեմն ցույց է տալիս, թե ինչպես է ազատ ժամանակն անցկացնում ընտանիքը։

Նրանք սիրում են լինել բնության գրկում և վայելել հանգստյան օրը։ Սահմանադրության օրվա առիթով ոչ աշխատանքային նախատեսված օրը ընտանիքը կրկին բնության գրկում է անցկացրել, կենդանիների հետ։

Նրանք հիանալի ժամանակ են ունեցել, որից էլ մի փոքրիկ հատված Աննա Հակոբյանը ցույց է տվել իր հետևորդներին և կից գրառման մեջ նշել իրենց գտնվելու վայրը և այցելել ցանկացողների համար մանրամասնել։

Աննա Հակոբյանը մասնավորապես գրել է․ ««Դիլիջան» ազգային պարկում, Պարզ լճի ճանապարհին գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների (մարալների) բազմացման կենտրոն» կարող են այցելել բոլոր ցանկացողները, մուտքը մեկ անձի համար՝ 300 դրամ, իսկ մինչև 7 տարեկան երեխաների համար՝ անվճար»։

Նիկոլ Փաշինյանն իր ձեռքով կերակրել է եղջերուներին։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: