Գևորգ Պետրոսյանը, ով նախկինում ակտիվ քաղաքական գործիչ էր, այժմ էլ ակտիվությունը շարունակում է պահպանել համացանցային տիրույթում։

Նա քաղաքական զրույցներ և սեփական վերլուծություններն է անցկացնում տեսաուղերձներով և սեփական լսարանի հետ քննարկումներ ստեղծում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մաիսն։ Գևորգ Պետրոսյանը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ առողջական խնդիրների պատճառով ակտիվությունը ժամանակավորապես դադարեցնում է, բայց, ինչպես տենում ենք, նա վերսկսել է ակտիվ գործունեությունը համացանցային հարթակներում։

Նա հերթական եթերն է կազմակերպել, որտեղ քննադատել է ընդդիմադիր ուժերին։ Նա մասնավորապես քննադատում է ընդդիմադիրների կողմից կազմակերպած անհաջող հավաքները։

Պետրոսյանը պնդում է, որ անհաջողությունների պատճառը, թերևս, ծրագրի, համախմբվածության բացակայությունն է և դա է պատճառը, որ Նիկոլն այդպես էլ չի հեռանում և լավ է անում, որ չի հեռանում, հայտարարել է Գևորգ Պետրոսյանը։

Նրա խոսքի ողջ մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։