Հայաստանը կրկին ծանրագույն իրավիճակում է հայտնվել։ Հայ ժողովուրդն այնքան է կոփվել․ երբ թերթում ես պատմության էջերը, դրանք այնքան արյունոտ են, բայց և հայ ազգը պայքարի ուղին է բռնել և չի նահանջում, քանի որ այլընտրանք ուղղակի չունի։

Այս երկիրը պահել է միշտ իր ժողովուրդը, օգնություն ոչ ոքից չկա և ժամանակկժից աշխարհում հերթական անգամ հայ հանրոյթյունը դրանում համոզվեց։

Բայց աշխարհում կան մարդիկ, ովքեր, գիտեն կարեկցել՝ ազգությունը հաշվի չառնելով, արդարությունն անարդարություինից զանազանելով։ Եվ ահա նման մի դեպք, որ արժանի է լուսաբանման։ Ցանկանում ենք ներկայացնել Յուսուֆ Օտուբանջոյին։

Նա նիգերիացի ֆուտբոլիստ է, ով այժմ խաղում է Փյունիկի հավաքականում։ ֆուտբոլային խաղի ժամանակ իր խփած գոլից հետո աջակցություն հայտնեց Հայաստանին։ Նա դաշտով մեկ վազում էր՝ պաստառը փակցված վրան։

Պաստառի վրա գրված էր՝ «Կանգնի՛ր Հայաստանի կողքին։ Խաղաղություն․․․»։ Այս աջակցությունից հայերը շոյվել են և շնորհակալ եղել։