Ներսիկ Իսպիրյանը նոր երգ է ներկայացրել․ Հայաստանս


Ներսիկ Իսպիրյանը իր հերթական նոր գործերից է ներկայացրել։ Նրա նոր գործը վերնագրված է «Հայաստանս»։ Երգը հայրենասիրական բնույթի է։ Նոր գործը երգիչը հարմար է գտել հանրայնացնել հենց ապրիլքսանչորսյան օրվա խորհրդին համապատասանող օրը։

Երգի խոսքերը հեղինակել են Արթուր Երիցյանը և Ներսիկ Իսպիրյանը, իսկ երաժշտության հեղինակն այս անգամ ևս Արթուրն է Երիցյան։ Երգը ներկայացվում է թեմատիկ տեսահոլովակի հետ միասին։ Այս տեսահոլովակիևս պատրաստել է Վահե Հարությունյանը։

Նոր երգին կից ներկայացվող տեսահոլովակում պատկերվում են հայաստանյան տարատեսակ տեսարժան ու մշակութային վայրերը, որոնք իրենցից պատմական մեծ արժեք են ներկայացնում։ Տեսահոլովակում կարելի է տեսնել Չարենցի հայտնի կամարը, եկեղեցական համալիրներ։

Երգում շեշտվում է հայի ամրության, երկրում հաստատուն լինելու և այլ հայտնի հանգամանքների մասին։ Երգը հեղինակի մտորումներն են մեր պատմական դժվարությունների մասին։ Ներսիկ Իսպիրյանի նոր գործը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!