Ներսիկ Իսպիրյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել


Սիրված ու ճանաչված երգիչներից Ներսիկ Իսպիրյանը, ինչպես բոլորս, արցախյան վերջին պшտերազմի ժամանակ կորցրել է շատ մտերիմ ընկերներ։ Նա իր կորցրած բոլոր ընկերների հիշատակը որոշել է պատվել երգով։

Երգիչը, ներկայացնելով «Նահատակ ընկերներիս» վերնագրով նոր երգի պրեմիերա, ասել է, որ այն նվիրում է իր բոլոր այն նվիրյալ ընկերներին, ովքեր նшհատակվել են արցախյան վերջին պшտերազմի ժամանակ։

Երգիչը երգում հիշատակում ու կարևորում է մեր նահատակ տղաների գործունեությունը, գովաբանում հայրենի արցախյան եզերքը։ Երգի երաժշտության հեղինակը անձամբ երգիչն է՝ Ներսիկ Իսպիրյանը, իսկ խոսքերի վրա աշխատել են Ներսիկ Իսպիրյանն ու Մուրադ Մշեցին։

Երգին զուգահեռ ներկայացվող տեսահոլովակում արցախյան տեսարժան, գեղեցիկ վայրերի տեսարաններն են, մեր հերոսական պայքարից ուշագրավ կադրեր։ Երգիչն իր երգում հիշատակում է դաշնակցականներին, Մհերին, Գևորգին, Քրիստաֆորին և այլ քաջերի։

Ներսիկ Իսպիրյանի հայրենասիրական նոր երգին ու տեսահոլովակին կարող եք ծանոթանալ ստորև կցված նյութի մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!