Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը սոցիալական հարթակում բավականին ակտիվ է։ Նա հաճախ է հանրայնացնում ընտանեկան ջերմ լուսանկարներ։ Նրա հետևորդներին հատկապես դուր են գալիս նրա դստեր՝ Կարինայի մասնակցությամբ լուսանկարները։

Կարինան շուտով կդառնա մեկ տարեկան։ Աննան պատմել էր, որ երեխայի խնամքով զբաղվում են բացառապես ինքն ու ամուսինը։ Երգչուհու յուրաքանչյուր հրապարակում տարբերվող է․ լուսանկարներում, տեսանյութերում ընդգծված է նրա նրբաճաշակությունը։

Ամուսնական հայտնի զույգը (Աննա Դովլաթյանն ամուսնացած է դերասան Դավիթ Աղաջանյանի հետ) աշխատանքային գործունեության այլ ոլորտ ևս ունեն․

ամուսինները վերջերս բացել են իրենց սեփական ռեստորանը, որն առանձնանում է իր ոճով։ Այս անգամ երգչուհին հանրայանացրել է իր լուսանկարներ, որտեղ անչափ գեղեցիկ տեսք ունի։

Աննան ներկայացել է սպիտակ հագուստով։ Լուսանկակրներին կցել է․ «Ներողություն չափից շատ էմոցիաների համար» գրառումը։

Իսկ ավելի վաղ հանրայնացված նույն շարքի լուսանկարներին կից Աննան գրել էր․ «Լսեք ծաղիկների ձայնը, նրանք շշնջում են գեղեցիկի մասին»։