Լիդուշիկին հիշում են բոլորը։ Նա փոքրիկ աղջնակ էր, երբ զարդարում էր բեմը, երգում, պարում և արտիստիզմով գրավում հանդիսատեսին։

Նրան սիրում էին թե՛ փոքրիկները, թե՛ մեծերը։ Լիդուշիկը հիմա էլ ունի երկրպագուների բանակ, որոնք մեծ ջերմությամբ են ընդւոնում նրա յուրաքանչյուր ստեղծագործություն։

Այսօր նա կարծես նույն Լիդուշիկն է, սակայն արդեն մեծացել է և գեղեցկադեմ օրիորդ դարձել։ Նրան հանդիսատեսն իր մտքում պատկերացնում է գունավոր մանկական հագուստներով։

Երգչուհին համացանցային հարթակում հանրայնացրել մի լուսանկար, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է տոնել Ամանորը։

Լուսանկարում Լիդուշիկը ներկած վարսերով է, բարձրակրունկներով և առաջվա փոքրիկ աղջնակից գրեթե ոչինչ չի մնացել, միայն գեղեցիկ դիմագծերն են, որ հիշեցնում են տարիներ առաջ մանկահասակ երգչուհուն, ով գրավում էր հանդիսատեսին իր համով հոտով երգերով։

Այսօր էլ նա ներկայանում է ուրույն ոճով, նոր երգացանկով, որը սիրելի և ընդունելի է շատերի կողմից։