«Նա պիտի նստի գաղութում․․․ես նրան պիտի սատկացնեմ ու գնամ ներկայանամ»․ Գևորգ Պետրոսյանը Փաշինյանին․ տեսանյութ


Անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ասուլիսի ժամանակ անդրադարձել է  Առողջապահության նախարարի գրառմանը, որտեղ վերջինս ներողություն էր խնդրել հանրությունից և զոհվածների հարազատներից մասունքների ոչ պատշաճ պահպանման համար։

Գևորգ Պետրոսյանն ասել է, որ այսպիսի իրավիճակներում ներողություն չեն խնդրում, դա ոտք տրորել չէ կամ սխալ արտահայտվել։ Անկախ պատգամավորը նշել է, որ նախարարին ժամանակին դասավանդել է և այդ լուսանկարները դիտող անձը չի կարող ընդունել ոչ մի տեսակի ներողությունը։

Այնուհետև խոսել է Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցից և մեղադրել նրան երկիրը այս պայմաններում թողնելու ու գնալու համար։

Ընթերցել է մի քանի արտահայտություններ, որոնք պատկանում էին Նիկոլ Փաշինյանին և սուր քննադատության է ենթարկել վարչապետի ելույթները։ Այն առավել մանրամասն կարող եք դիտել ներկայացված տեսանյութում։

«Նա պիտի նստի գաղութում ու ճաշակի իր նախկին հաճույքները, որից հետո ես նրան պիտի սատկացնեմ ու գնամ ներկայանամ», — հավելել է Գևորգ Պետրոսյանը։ Ասուլիսը մանրամասնորեն կարող եք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!