Օրերս ոճաբան Մադոննան ինսթագրամյան օգտահաշվում հանգստից լուսանկար էր հանրայնացրել, որտեղ ինքը սիրելիի հետ լողավազանում է։ Զույգը ամառային հանգիստն է վայելում Կիպրոսում։ Հետևորդներից շատերը մեկնաբանություններում իրենց ուրախությունը հայտնեցին, որ ոճաբանը գտել է իր երջանկությունը։

Մադոննան դերասան Սոս Ջանիբեկյանի կինն էր․ նրանք ադեն տևական ժամանակահատված է, ինչ ամուսնալուծված են։ Մադոննան ինսթագրամի «պատմություններ» բաժնում հարցուպատասխան ձևաչափում պատասխանել է հետևորդների հարցերին։

Օգտատերերից մեկը հարցրել է, թե որքա՞ն ժամանակ է ճանաչում զուգընկերոջը։ Ոճաբանը պատասխանել է, որ շփվում են շուրջ մեկ տարի։

Նաև պատասխանել է, որ ծանոթացել են Երևանում՝ երեկույթներից մեկի ժամանակ և նշել է, որ ընկերը ազգությամբ իտալացի է։
Մադոննան և Սոս Ջանիբեկյանն ունեն 1 դուստր՝ Անաիսը, ով մայրիկի հետ Կիպրոս չի մեկնել։

Այս ընթացքում ժամանակն անցկացնում է հայրիկի հետ։ Հայրիկը համացանցային տիրույթում դստեր հետ լուսանկար էր հանրայնացրել Դիլիջանից։