Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հայտնի է իր սուր գրառումներով։ Նա հաճախ է անդրադարձ կատարում քաղաքականությանն առնչվող թեմաների և հայտնում իր դիրքորոշումն ու վերլուծությունը։

Այս անգամ Սաֆարյանն անդրադարձել է այն մարդկանց, ովքեր քննադատում են մարզերի բնակիչներին, որոնք իրենց վստահության քվեն տվեցին ՔՊ-ին։

Սաֆարյանը գրում է․ «Նայում ես նկարները, վուլգառ հագուկապներն ու գիշերային թիթեռնիկի կերպարանքները՝ սիրտդ խառնում է․ քաղաքի ասֆալտի վրա ման եկող գեղցի կամ չտես քաղքենի, բայց գյուղացու հասցեին բարբաջում է, գյուղացու իրավունքը կասկածի տակ է դնում։

Կապ չունի՝ որ ձեռքը երկու կոպեկ է ընկել ու բրենդային մի խանութից թանկանոց մի շոր է գցել վրեն, միևնույնն է՝ բոշան ու խուլիգանը մեջն է։ Էդ մարզերից որ վառվել ու հրդեհվել եք, պատերազմի զոհերի մեծ մասը հենց գյուղերի ու մարզերի տղերք են։

Պատերազմի ամենամեծ բեռը հենց մարզերն են քաշել։ Դուք սրճարաններում վեր ընկած էիք։ Ձեզ հանգիստ պահեք։ Համակերպվեք ժողովրդի կամքի հետ»։