Շիրազ Խաչատրյանը, ով ընդամենը 34 տարեկան էր, քառասունչորսօրյա պատերազմի մասնակից է եղել։ Նա ընկել է հանուն հայրենիքի և առ այսօր հերոսի մարմիը չկա։

Հերոսի ընտանիքի ադամները չգիտեն, թե ինչպես վարվեն և ինչ քայլեր ձեռնարկեն, որ գոնե որդու մարմինը ստանան, որ կարողանան այցելել գերեզմանին, սգալ․․․ Շիրազ Խաչատրյանի հայրը իր խոսքում նշում է, որ Կարմիր խաչին դիմել է, սակայն ապարդյուն։

«Ամեն օր արցունքն աչքերիս, հելնում եմ տնից, նայում եմ՝ սարը, երեխես ընդեղ պառկած, ո՞նց անեմ ես: Ուրեմն չե՞ն կարա էդ երեխի մարմինը հանեն, բերեն, էս չորս ամիս է լացացնում են էս ժողովրդին», — լրագրողին ասել է Խաչատրյանը:

Շիրազն ամուսնացած էր և երկու երեխաների հայր։ Հերոսի կինը՝ Մարիամը, պատմում է, որ երբ կանչել են ամուսնուն, նա թողել ու գնացել է։ Իսկ կնոջ հանդիմանանքին պատասխանել է, որ եթե ամեն մեկն այդպես վարվի, ուր կհասնի։

Այս մասին բոլոր մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։