Ստյոպա Սաֆարյանը համացանցային իր հարթակում անդրադարձել է մի կարևոր հարցի։ Նա գրում է, որ Ստեփանակերտի հանրահավաքը պետք է լսելի դարձնել աշխարհին, սակայն կա մի խնդիր․ բոլոր հրապարակված տեքստերը կա՛մ հայերեն են, կա՛մ ռուսերեն։ Այս դեխքում անգլալեզու աշխարհն ինչպես կտեղեկանա խնդրրի մանրամասներին։

Սաֆարյանը մասնավորապես գրում է․ «Փորձում ենք Ստեփանակերտի բազմամարդ հանրահավաքի, ելույթների, ուղերձների մասին լուրերը տարածել թվիթերում՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի էջով ու իմ էջով։ Գրեթե ոչ մի անգլիալեզու լուր։

Արցախպրեսի էջում միայն հայերեն ու ռուսերեն է՝ ելույթներից մինչև հայտարարության տեքստ։ Անգլերեն էջից միայն իմանում ես, որ հանրահավաք է տեղի ունենում, ապա սկսվում է։ Որքան էլ ուղիղ հեռարձակման վիդեոպատուհանը տեղադրված է, այն չունի թեկուզ սուբտիտրերով թարգմանություն, որ օտարերկրացին լսի, կարդա, հասկանա․․․․ Արցախի տեղեկատվական կենտրոնի էջում միայն հայտարարության հայերեն տեքստն է։

Նրանցից արտատպել է Արմենպրեսը ու կրկին հայտարարության տեքստի միայն հայերեն ու ռուսերեն տարբերակներն են․․․․ Սահմանափակվելով միայն ռուսկի միրի շրջանակներում՝ ուզում եք անգլալեզու աշխարհն ինչպե՞ս իմանա, թե ի՞նչ եք/ենք ուզում։ Ո՞վ է թարգմանելու այդ ամենը։ Ֆեյսբուքում Արցախի տեղեկատվական կենտրոնի ադմինն էլ սահմանփակել է լսարանը, որ այնտեղ հարց ուղղեմ։

Կարծես թե ես ամենավտանագավոր մեկանաբանողներից եմ․․․․ Նայեք թուրքերին ու ամաչեք, գետինը մտեք․․․․ Ինչ ասեմ․․․ Մեղքը ձեր/մեր վիզը․․․ Հետո ոչ մեկի վրա մուննաթ մի եկեք, ախպոր պես․․․»։