Նախքան մրցույթն ամիսներ շարունակ երազում նման պատկերներ էի տեսնում՝ աչքեր, սիրտ․․․


Իվետա Մուկուչյանը պատիվ է ունեցել այս տարի վարել Եվրատեսիլը Հայաստանում։ Այս առիթով երգչուհին անչափ ուրախ է եղել։ Նա ներկայացել է գեղեցիկ, գունագեղ զգեստով։

Եվ ահա համացանցային տիրույթում Իվետան խոսել է Եվրատեսիլի և իր յուրօրինակ զգեստի մաիսն։ Երգչուհին մասնավորապես գրել է․ «Եվս մեկ անմոռանալի երեկո եվրատեսիլյան պատմության մեջ:

Ուրախ եմ, որ այդ պատմության մի մասն եմ: Թե բեմում, թե բեմից դուրս աշխատել եմ իրական պրոֆեսիոնալների հետ, որոնց աշխատանքի արդյունքն էլ երեկվա աննկարագրելի շոուն էր։ Շնորհակալ եմ վստահության և նույնիսկ մանրուքներին այսքան մեծ ուշադրություն հատկացնելու համար։

Անդրադառնալով առաջին կերպարիս՝ նշեմ, որ այն ինձ համար մեծ նշանակություն ունի: Նախքան մրցույթն ամիսներ շարունակ երազում նման պատկերներ էի տեսնում (աչքեր, սիրտ):

Որոշում կայացրինք ստեղծծել զգեստ, որն իդեալական ձեւով կարված կլինի հատուկ ինձ համար՝ համապասխանելով բեմին և գործընկերներիս կերպարներ»։


Понравилась статья? Поделиться с друзьями: