Նախուտեստ, որն անտարբեր չի թողնի ոչ ոքի․ համեղ, հագեցնող ու խրթխրթան


Օրերը տաքանալուն պես սննընդունումն անկախ հանգամանքներից դառնում է ավելի թեթև։ Շատերն են նախընտրում թեթև և առավել հաճախ նախուտեստային ուտեստներ։ Հենց այդ նկատառումով էլ այսօրվա ներկայացվող բաղադրատոմսը թեթև նախուտեստ է, որն անտարբեր չի թողնի շատերին։ Այն թեթև է, դյուրին պատրաստվող , բայց միևնույն ժամանակ զարմանլիորեն հագեցնող և գեղեցիկ տեսքով, որը կզարդարի ցանկացած սեղան։

Անհրաժեշտ է՝

Հաց (ցանկալի է ֆրանսիական բագետ)

Ռիկոտա պանիր (կարող եք փոխարինել բուրատա կամ կաթնաշոռային տեսակի պանրով)

Լոլիկ (չերի տեսակի)

Աղ

Կարմիր պղպեղ

Օրեգանո

Ռոզմարին

Սխտոր

Ձիթապտղի ձեթ

Բալզամիկ սոուս (կարող եք գտնել բոլոր սուպերմարկետներում)

Բաղադրիչների քանակը կախված է պատրաստման քանակից։ Եվ այսպես, եթե բաղադրամսերը պատրաստ են, սկսենք պատրաստման գործընթացը։

Լոլիկների վրա աղ և բուսայուղ լցնել, համեմել և լավ խառնել, տեղափոխել ջեռոց, թողնել այնքան մինչ լավ կկարմրի և կփափկի։

Կտրատած հացի վրա բուսայուղ քսել, տաքացնել՝ ջեռոցում կամ թավայում, վրան սխտոր քսել, ապա քսել պանիրը կամ կաթնաշոռը և վրան դնել ջեռոցում պատրաստված համեմված լոլիկները, վրան ծորացնել բալզամիկ սոուսը և մատուցել։


Понравилась статья? Поделиться с друзьями: