Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես հայտնի է, փորձում է առողջ ապրելակերպ վարել։ Նրա անունով գործող սոցհարթակում լուսանկարներ են տեղադրվել անցնող հանգստյան կիրակիից։

Լուսանկարներում երևում է, որ Ռ․ Քոչարյանն իր կիրակին անց է կացրել ընտանեկան միջավայրում։ Կից նաև գրվել է տեղեկություն այն մասին, որ Քոչարյանները կիրակին անց են կացրել Ծաղկաձորում։

Հրապարակված լուսանկարներում նախկին նախագահը թոռնիկների հետ եկեղեցում է։ Նա մոմ է վառում։ Օգտատերերից ոմանք նկարների ներքո մեկնաբանություններում գրել են, որ ցանկանում են, որ Ռ․ Քոչարյանի աղոթքները տեղ հասնեն։

Հատկանշական է, որ օգտատերերից մեկը՝ Գարիկ Թադևոսյանը, մեկնաբանություններում գրել է, որ իր հիշելով Ռ․ Քոչարյանն աթեիստ է։ Նա հռետորական հարցում է ուղղել նախկին նախագահին՝ իրավիճա՞կ է փոխվել։

Նշենք, որ Ռ․ Քոչարյանի որդու սոցհարթակում ևս պատմությունների բաժնում Ծաղկաձորում անցկացրած ընտանեկան ժամանցից լուսանկարներ են տեղադրվել, որտեղ երևում են ընտանիքի երեխաները։